Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Ապրիլ / 2021 : 19-12

Սրանք գոնե պատասխանեն Ալիեւին, մուռը հանում են սյունեցիներից․ Իշխան Սաղաթելյան

Սյունեցիներն իրենց մաշկի վրա զգում են այս իշխանության արատավոր գործունեության հետեւանքները, եւ նրանք ունեն այդ բարոյական իրավունքը վարչապետի աթոռը զբաղեցնող անձին վռնդելու Սյունիքից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկող հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Այդ ֆոնին Ալիեւը անում է հայտարարություններ, կրկին խոսում է Սյունիքի միջանցքի, Զանգեզուրը վերցնելու մասին: Սրանք գոնե պատասխանեն Ալիեւին, մուռը հանում են սյունեցիներից: Այսօրվա ՔԿ-ի, ԱԱԾ-ի գործողությունները, այդ բռնությունները, որ կիրառում էին քննչական բաժնում, խայտառակություն է: Սրան հասարակությունը պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տա»,-ասաց նա:
Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը,կ որ Սյունիքում տեղի ունեցածը խուլիգանություն էր եւ այո, նրանց պետք է ստորացնելով բերման ենթարկեն, Սաղաթելյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ պետք է պատժենք, պետք է ստորացնենք: Գալու է ժամանակը, որ իրենց ստորացնելու ենք մինչեւ վերջ այդ ողբերգության ու աղետի համար, որ բերեցին մեր ժողովրդի գլխին: Սյունեցիները պայքարում են իրենց հայրենիքի համար, դրա իրավունքը ունեն»:
Հարցին, թե որնէ այս հանրահավաքի նպատակը, ՀՅԴ-ական գործիչը պատասխանեց. «Մեր աջակցությունը հայտնելու ձերբակալվածներին, Սյունիքի մեր ժողովրդին: Մենք կշարժվենք նաեւ դատախազություն, որտեղ հստակ պահանջներ կհնչեցնենք: Այսօր քննչականում տեղի ունեցած այդ խայտառակությունը պետք է ստանա արժանի պատասխան, նաեւ դատական իրավական հետեւանքներով: Երեք տարի առաջ որ ասում էին՝ կփռենք ասֆալտին, հիմա սա է իրենց նպատակը, բայց ինքը չի հասկանում, որ վաղուց ինքն ու իր թիմն են փռված ասֆալտին: Իր գնալու ժամանակն է»:
Դիտվել է 8308անգամ
Վերջին լուրեր