Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Ապրիլ / 2021 : 12-54

Նախարարը հրաժարական է տվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հրաժարական է տվել․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով։
Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։
Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների լուծումը և պրոթեզավորման գործընթացը դրված են բավարար հիմքերի վրա՝ վերջնական արդյունքի հասնելու համար։
Շնորհակալ եմ Հայաստանի և Արցախի իմ գործընկերներին՝ համագործակցության համար։
Խաղաղություն մեր միասնական հայրենիքին»։
Դիտվել է 14718անգամ
Վերջին լուրեր