27 / Ապրիլ / 2021 : 13-38

«Ես իսկապես նման եմ մոդելի»․ Մանե Գևորգյան (լուսանկար)

ֆեյսբուքում Արաքս Միքայելյան անունով մի օգտատեր գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի մասին՝ ցույց տալով նրա անգլերեն մեկնաբանությոընը իր մեկ այլ գրառման տակ, որտեղ Մանեն խոստովանում է, որ ինքն ունի մոդելի արտաքին։ Արաքսը հեգնել է խոսնակին, թե «մենք գործ ունենք Մանե անունով խելացի և մոդելային արտաքին ունեցող անհատի հետ, որը զբաղեցնում է այս կարևոր պաշտոնը»։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Մանեն էլ արձագանքել է գրառմանը՝ խոստովանելով, որ այո, ինքն ունի մոդելային արտաքին, բայց դա չի խանգարում իրեն՝ լինել նաև խելացի։
«Ես իսկապես նման եմ մոդելի, բայց դա ինձ չի դարձնում պակաս ինտելեկտուալ»,-ինքն իր մասին գրել է Մանեն։
Փաստորեն, վարչապետի խոսնակը չի հերքում իր արտաքինի մասին խոսակցությունները, ավելին՝ իրեն կարծես թե դուր են գալիս նման քննարկումները, ու համարում է, որ, այո, մոդելային արտաքինը դեռևս ինտելեկտուալ չլինելու «պատճառ» չէ, կարելի է նաև խելացի լինել նման արտաքինով։ Համենայնդեպս, ինքն իրեն նաև խելացի է համարում՝ բացի մոդելային արտաքին ունենալուց։
Դիտվել է 121739անգամ
Վերջին լուրեր