Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2021 : 16-59

Սոսիների պուրակը Ալիևներին տրվել է դեկտեմբերի 18-ին․ Պատգամավոր

Սոսիների պուրակում, այո, Ալիևն իր ընտանիքի հետ հայտնվել է․ որքան էլ փորձեն պնդել, թե այնտեղ չէ, միևնույն է, ակնհայտ է, որ դեկտեմբերին զիջված տարածքներում է Ալիևը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ասվում էր, որ զորքերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում են, դեկտեմբերի 18-ին մեր զորքին հետ քաշվելու հրաման է եղել։ Հետ քաշվելով՝ զիջել ենք անվտանգության գոտին, եւ այդ գոտու մի հատվածը եղել է Սոսիների պուրակի այն մասը, որտեղից Ալիեւները նկար են հրապարակել»,- ասաց պատգամավորը։
Փաշինյանը Սյունիք կատարած այցից հետո մարզի անվտանգության մասին որեւէ հայտարարություն չի արել։
Գրիգորյանն ասում է․ «Սյունեցիները ինձ հարցնում են՝ լավ, ի վերջո, ինչո՞ւ էր Փաշինյանը Սյունիք եկել, ի՞նչ հարց էր ուզում լուծել։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ Սյունիք կատարած այցից հետո գեթ մեկ նկատառում մարզի անվտանգության վերաբերյալ վարչապետը չի հնչեցրել։ Ի վերջո, նա անցել է այն ճանապարհով, որտեղ կանգնած է եղել ադրբեջանցին, որեւէ արձագանք, դիտարկում չի հնչեցրել, անցկացրել է խորհրդակցություն, բայց անվտանգության մասին ոչ մի խոսք: Այն տոնայնությամբ, որով այստեղ մտքեր են հնչեցնում, խոսում, թող գնան, կանգնեն Շուռնուխում, նույն տոնայնությամբ խոսեն, տեսնենք՝ ինչ արձագանք կստանան: Որքան էլ պնդեն, թե Սյունիքն անվտանգ է, այդպես չէ, Սյունիքն անվտանգ չէ»։
Դիտվել է 17634անգամ
Վերջին լուրեր