29 / Ապրիլ / 2021 : 09-22

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Կուրղինյան, Իսակով փողոցներին հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Մուլտի Լեոն-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, ԱՄՆ դեսպանատան և հարակից առանձնատների գազամատակարարումը:
***
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տանձանոց, Մուղնի թաղամասերի, Կարբի, Ուշի, Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան, Ագարակ, Աղձք, Բյուրական, Անտառուտ, Ոսկեհատ, Կոշ, Ուջան գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Դիտվել է 11000անգամ
Վերջին լուրեր