Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Ապրիլ / 2021 : 10-50

Ադրբեջանը չի կատարում գերեվարված անձանց վերադարձնելու մասով իր ստանձնած պարտավորությունները. Նիկոլ Փաշինյան

Մեզ համար ամենացավոտ խնդիրը մեր գերեվարված հայրենակիցների խնդիրն է: Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները նրանց վերադարձնելու մասով չի կատարում: Կարևոր է արձանագրել, որ այս փաստը դառնում է միջազգային օրակարգի հարց: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ասաց, որ երեկ ԵՄ-ն հայտարարություն է տարածել, որով ասվում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ նրանց գերեվարվելու հանգամանքներից. «Կարևոր եմ համարում, որ այդ հայտարարության մեջ հղում է արվում ՄԻԵԴ-ում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանն ավելացնում է նաև իրավական կոմպոնենտ»:
Նրա խոսքերով, վերջին շրջանի միջազգային ակտիվությունը մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կոնկրետ արդյունքներ կունենանք:
Դիտվել է 7193անգամ
Վերջին լուրեր