Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Ապրիլ / 2021 : 18-37

Բաղրամյան պողոտայի բակերից մեկը վաճառվել է Իրանի՝ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացու. բնակիչները բողոքում են (տեսանյութ)

Բաղրամյան պողոտայում գտնվող պուրակի ծառերը հատվել են, և բնակիչները բողոքի ակցիա են անում: Քաղաքացիները Tert.am-ի հետ զրույցում նշեցին՝ այս խնդրով ահազանգել են տարբեր մարմինների, բայց արձագանք չի եղել և ծառահատման աշխատանքները շարունակվել են: Բնակիչները տեղեկացնում են՝ ծառերի վրա ազոտական թթու են լցրել, որ արմատից չորանան:
«Այսօր հատում են մոտ 60-70 տարվա ծառեր, ժողովուրդը չէր թողնում, որ ծառերը հատեն, իսկ ոստիկանությունը բոլորին տարել է տարածքից, մի քանիսին էլ տարել են բաժին նրա համար, որ ուղղակի թույլ չեն տվել բակի ծառերը հատել: Սեփականատերը ադրբեջանցի է, մենք ոստիկանների հետ բանավիճում ենք ու ասում՝ դուք պաշտպանում եք հիմա ադրբեջանցու»,- ասաց Բաղրամյան բնակչուհին:
Նա նաև խոսքում ընդգծեց՝ սեփականատիրոջ ներկայացուցիչները եկել են բակ և խոսել են բնակիչների հետ, որոնք ասել են՝ պետք լինի, խաչքարն էլ կքանդենք, իսկ սա մեր հերոս Արմեն Խաչատրյանի պատվին է դրված:
Բնակիչները նշեցին՝ դիմել են նաև քաղաքապետարան, բայց որևէ արձագանք չի եղել, քաղաքացիներին տեղեկացրել են՝ ըստ օրենքի՝ քանի դեռ գործին կասեցում չկա, սեփականատերը կարող է իր հատվածում վարվել այնպես, ինչպես ուզում է:
Նշենք՝ ծառահատումները սկսվել են մոտ մեկ ամիս առաջ, բայց որոշ ժամանակով աշխատանքը կասեցվել էր, սակայն այսօր ծառահատման աշխատանքները շարունակվում են:
Բակի բնակիչներից մեկը նաև նշեց՝ տարածքում այլ կանաչապատ տարածքներ չկան, որ երեխաները կարողանան խաղալ:
«Տեղեկություններ կան, որ նաև պատրաստվում են խաղահրապարակը հեռացնել: Ազգությամբ ադրբեջանցու համար քաղաքացիները ճնշում են մեզ, երբ ընդամենը մենք խնդրում ենք՝ 60 տարեկան ծառերը չկտրել, որ մեր երեխեքը ընդամենն օդ ունենան, մենք ուրիշ պահանջներ չունենք»,- նշեց բնակչուհին:
Դիտվել է 42727անգամ
Վերջին լուրեր