Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մայիս / 2021 : 14-34

Ով սուտ ասի, թագավորության կեսն իրան չենք տալու, պատժելու ենք. Սերգեյ Բագրատյանը հարց բաձրացրեց

«Հայտնվել ենք հայտնի հեքիաթի պատմության մեջ՝ ով այնպիսի սուտ ասի, որ հավատամ, թագավորությանս կեսը կտամ նրան: Մեկը ասում ա՝ հենց ընտրվեմ, Ղարաբաղի հարցը լուծելու եմ, մյուսը՝ աշխատավարձերն ու թոշակներն այնքան եմ բարձրանելու, որ չկարողնաք ծախսել, երրորդը՝ իմ ընտրվելուց հետո ոչ մի հայ պարտք չի ունենա»:

Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում հարց բարձրացրեց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հավելելով.

«Հիմա ԸՕ-ն չպե՞տք ա անդրադառնա այս խնդիրներին, որ՝ ով սուտ ասի, թագավորության կեսն իրան չենք տալու, պատժելու ենք դրա համար: Էդ պատիժը պետք ա սահմանվի՞, թե՞ չէ»:
Դիտվել է 12098անգամ
Վերջին լուրեր