04 / Մայիս / 2021 : 11-20

Իմ քայլականները հրաժարվել են 50.000 դրամ տրամադրել Արցախյան երրորդ պատերազմում հաշմանդամ դարձած զինվորներին

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց» և ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը օրակարգ չընդգրկվեց։ 3 կողմ, 67 դեմ, 5 ձեռնպահ ձայների համամասնությամբ պատգամավորները դեմ քվեարկեցին 50 հազար դրամ տրամադրելու հաշմանդամություն ունեցող անձանց։

ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էր նախագիծը ներկայացրել, որով առաջարկում է պատգամավորների համար որպես նրանց գործունեության հատուցման վճար նախատեսված 50.000-ական դրամները հատկացնել Արցախյան երրորդ պատերազմում վիրավորված զինծառայողներին։ Պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել, չնայած նախագծին գլխադասային հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն։

Պատգամավորը նշեց, որ 114 առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձինք դրա կարիքն ունեն։

Խորհրդարանում նախագծի հարակից զեկուցողը՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ չնայած նախագիծը դրական միտում ունի, բայց օրենքով աշխատավարձը համարվում է անձի սեփականությունը, անձը ինքն է որոշում ինչպես է տնօրինում, տիրապետում իր սեփականության իրավունքը, մինչդեռ նախագծով առաջարկվում է սեփականության տնօրինման որոշակի կարգ, որը հակասում է գործող օրենսդրության տրամաբանությանը։

ԱԺ նախագահն էլ նշեց, որ միայն այս տարի ԱԺ-ն պետական բյուջե է վերադարձրել 400 մլն դրամ, որից կհանվեն այն ծախսերը, որի մասին պատգամավորը առաջարկում է։
Դիտվել է 12348անգամ
Վերջին լուրեր