Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Ապրիլ / 2020 : 17-46

Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը կկատարվի նաև բնակության  վայրում

«Հարգելի քաղաքացիներ,

Ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիների նմուշառման գործընթացը:

Նմուշառումն իրականացվելու է վերապատրաստված նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ «Շտապբուժօգնության» ավտոմեքենաներով:

Բնակության հասցեներում նմուշառում կատարվելու է այն քաղաքացիներին, որոնց մոտ, նախապես պոլիկլինիկայում կատարված ռենտգեն հետազոտությամբ, հաստատվել է թոքաբորբ ախտորոշումը (ՀՀ առողջապահության նախարարի 336-Ա և 1230-Ա հրամաններ)»:

 

Երևանի քաղաքապետարան 

Դիտվել է 4276անգամ
Վերջին լուրեր