Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մայիս / 2021 : 09-20

Այսօր Երևանում քաղաքացին ընկել է 7-րդ հարկից, նա մահացել է

Դժբախտ պատահար Ադոնցի փողոցում

Մայիսի 7-ին, ժամը 06։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 17 շենքի 7-րդ հարկից քաղաքացի է ընկել։ yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի 10-րդ հարկի բնակիչ Ս․ Ս․-ի (ծնված 1947 թ․) դին։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Դիտվել է 23023անգամ
Վերջին լուրեր