Google որոնողական համակարգը նոր «դուդլի» միջոցով հուշում է, թե ինչ կարելի է անել տանը կարանտինի ընթացքում
Google որոնողական համակարգը նոր «դուդլ» է թողարկել, որը նվիրված է կորոնավիրուսի դեմ պայքարին։ Լուսանկարը հայտնվել է համակարգի սկզբնական էջին, հայտնում է korrespondent.net կայքը։
Ընկերության լոգոտիպը պատկերված է տների տեսքով, որոնցում տառեր են առկա։ Դրանք ցուցադրում են, թե մարդիկ ինչով կարող են զբաղվել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված կարանտինային ռեժիմի ընթացքում։ Այսպիսով՝ մի «տառը» կարդում է, մյուսները հեռախոսով են զրուցում, սպորտով են զբաղվում և կիթառ են նվագում։ Այս եղանակով Google ընկերությունը մարդկանց կոչ է անում տանը մնալ և օգնել կորոնավիրուսի տարածումը կանխելուն։
Լուսանկարի վրա սեղմելուց հետո հայտնվում են էջեր, որոնցում օգտատերերի համար խորհուրդներ են տրվում, թե ինչպես մարդիկ պետք է իրենց դրսևորեն կորոնավիրուսի համավարակի և կարանտինի պայմաններում։