Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Մայիս / 2021 : 09-17

Դառել ենք պուտանկա, մի օր ՌԴ-ի հետ ենք, մի օր՝ ԱՄՆ-ի․ մեր ոտքերի վրա պիտի կանգնենք

ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով մեր իշխանությունների վարած քաղաքականությանը, երկրի բարոյահոգեբանական մթնոլորտին, ասել է. «Դարձել ենք պուտանկա, մի օր Ռուսաստանի հետ ենք, մի օր՝ Ամերիկայի. մեր ոտքերի վրա պիտի կանգնենք»:

Դերասանի հետ զրուցել ենք նաև սահմանային խնդիրների և սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

«Սյունիքի մոտ թշնամին հյուրանոցի նման դիրքեր է կառուցում, իսկ մեր զինվորները վրանների մեջ են քնում: Եթե Սյունիքի դարպասների ձայնը Երևան չի հասնում, չի նշանակում, որ խաղաղ ենք ապրում: Եթե հանձնեցինք Արցախը, վաղն էլ՝ Սյունիքը, կմնա Թոխմախից մի տապանաքար շուռ տանք Հայաստանի վրա: Փոքրաթիվ դավաճաններ և մեծաթիվ հիմարներ. մենք այս վիճակում ենք: Այս ընտրությունները Սարդարապատ են լինելու, վերջին ճակատամարտ: Մաքրե՛նք մեր միջի թուրքերին և այս պետությունը փրկենք: Պետություն ենք կորցնում, հետո ո՞վ ենք դառնալու»՚,-նկատել է արտիստը։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Դիտվել է 62232անգամ
Վերջին լուրեր