21 / Ապրիլ / 2020 : 21-14

250 000 դոլար. բացառիկ լուսնային քարը հանվել է վաճառքի 

RR աճուրդի տունը 250 000 դոլարով վաճառքի է հանել Northwest Africa 5000 կոչվող լուսնային քարը, որը հայտնաբերվել է 2007թ.՝ Սահարա անապատում:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, մոտ վեց հարյուր գրամ կշռող քարը պարունակում է 4.5 մլրդ տարվա վաղեմության մետաղ:

Աղբյուրը մանրամասնում է, որ ի սկզբանե անապատում հայտնաբերված քարը բաժանվել է յոթ մասի, դրանցից մեկն այս նմուշն է: Մյուս վեց օրինակները ներկայում պատկանում են աշխարհի ամենահարուստ մարդկանցից մի քանիսին:

Նշվում է, որ լուսնային քարը հատուկ խնամքի և պաշտպանության կարիք ունի:

Դիտվել է 4439անգամ
Վերջին լուրեր