Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Մայիս / 2021 : 16-40

Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե ինչու է համագործակցում հենց ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հետ

Ազատության հրապարակում այսօր՝ մայիսի 9-ին, տեղի է ունենում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» քաղաքական համագործակցությանը նվիրված միջոցառումը։ Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում նշեց, թե ինչու է համագործակցում հենց ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» հետ։

«Ինչու՞ Դաշնակցություն։ Որովհետև սա այն կուսակցությունն է, որ աշխարհով մեկ պայքարել է և պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար, սա նաև այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ։ Դաշնակցությունը եղել է կառավորության անդամ իմ նախագահության տարիների ժամանակ, նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր։ Փորձը արդյունավետ է, արդյունքները կան, և բոլորդ այդ արդյունքների ականատեսն եք եղել։ Ինչու՞ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որը ծնվել է Սյունիքում և հիմա տարածվում է Հայաստանով մեկ։ Որովհետև Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոնն է Հայստանի համար։ Սյունիքից է կախված՝ մենք մնալու՞ ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ այս տարածաշրջանում։ Այստեղ վտանգները լուրջ են, և կարծում եմ՝ Սյունիքը այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է»,- ասաց Քոչարյանը։

Դիտվել է 15975անգամ
Վերջին լուրեր