10 / Մայիս / 2021 : 14-20

Փաշինյանին վիրավորելու համար կռիվ է սկսվել, կրակել են գազային ատրճանակով

Ուրբաթ օրը միջադեպ է տեղի ունեցել Մարմարաշեն համայնքում։
Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանը, որի նկատմամբ 2018 թվականի հեղափոխության օրերին քրեական գործ էր հարուցվել, վիճել է ԵԿՄ Մասիսի տարածքային կառույցի նախագահ Սայեն Հայրապետյանի հետ։ Վեճը սկիզբ է առել սրճարաններից մեկում, այնուհետեւ տեղափոխվել Մասիս քաղաք։

Բանն այն է, որ, երբ Գոռ Համբարձումյանը սկսել է դեմ արտահայտվել Նիկոլ Փաշինյանին, վիրավորական արտահայտություններ անել նրա հասցեին, Հայրապետյանն էլ լսելով այդ խոսքերը, որոշել է կանգնել վարչապետի «թասիբին», եւ սկսվել է կռիվ։

Բանը հասել է նրան, որ քաղաքապետի եղբայրը գազային ատրճանակ է կիրառել։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Դիտվել է 61442անգամ
Վերջին լուրեր