10 / Մայիս / 2021 : 18-30

Մեր իշուկի անունը կակռազ Իլհամիկ ա, ինքն իրեն շատ լավ կզգա, որ Իլհամիկի վրա նստած քաղաքով կպտտվի․ իջևանցին էշի հետ եկել էր ԱԺ դիմաց, որպեսզի Փաշինյանին տանի


Նիկոլ, հե՜յ Նիկոլ, ա՛յ ախպեր, արի՝ ըստ Yerkir.am-ի ասաց իջևանցի երիտասարդը, որը էշի հետ եկել էր ԱԺ դիմաց, որպեսզի Նիկոլ Փաշինյանին տանի։

Իջևանցին ասաց, որ իրենց մոտ հին հայկական ավանդույթ կա՝ դավաճաններին էշի վրա թարս նստացնում են ու քաղաքով պտտեցնում։

«Եկել եմ մեր դավաճանին տանեմ։ Սա ակցիա չի, իրոք լուրջ տրամադրված եկել եմ։

Իջևանցին ներկայացավ, որ Աչաջուր գյուղից է, եկել է իր հայրենակցին՝ Նիկոլին, էշի վրա թարս նստեցնի, տանի։

«Մեր իշուկի անունը կակռազ Իլհամիկ ա, ինքն իրեն շատ լավ կզգա, որ Իլհամիկի վրա նստած քաղաքով կպտտվի»,-ասաց նա։

Իր ճանապարհը փակած ոստիկաններին իջևանցին հակադարձեց՝ գոնե բարձրանամ, որ գոռամ՝ լսի, իմանա, որ տեղ եմ հասել, ինքը գալու ա, էլի, ինքը տեղյակ ա։

«Ես էլ իջևանցի եմ, ամաչում եմ ասեմ, որ իջևանցի եմ»,-ասաց նա։

Նա նշեց, որ Իջևանից է եկել, էշին էլ հետն է բերել։
Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 63478անգամ
Վերջին լուրեր