12 / Մայիս / 2021 : 17-46

«Ապագա Զինվոր» Ռազմահայրենասիրական դպրոցը շնորհակալություն է հայտնում Դավիթ Գրիգորյանին

«Շնորհակալություն Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար՝ Դավիթ Գրիգորյանին (GAMO + optika + Dron) նվերների համար, իչպես նաև համազգեստ տրամադրելու համար», այս մասին yelaket.am-ին հայտնեցին «Ապագա Զինվոր» Ռազմահայրենասիրական Դպրոցից։

Հիշեցնենք, yelaket.am-ը արդեն անդրադարձել է «Ապագա Զինվոր» Ռազմահայրենասիրական դպրոցին՝ մայիսի 9-ին Դավիթ Գրիգորյանը, դպրոցի հիմնադիրները և սաները, քաղաքացիներ, հասարակական գործիչներ, զոհված զինծառայողների հարազատները այցելել էին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսաբար զոհված մեր տղաների հիշատակին։

Նշենք, որ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյան հովանավորությամբ և ջանքերով է իրականացվել և բացվել «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցը։

Դիտվել է 14163անգամ
Վերջին լուրեր