Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Մայիս / 2021 : 18-00

Հակառակորդի դիրքավորման ընթացքում ի հայտ եկած կասկածելի հատվածները ճշգրտվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների կողմից. Գեղարքունիքի մարզպետարան

Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը, այս մասին yelaket.amտեղեկացավ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։

Մայիսի 12-ին տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե իբր թշնամին Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներում դիրքերն առաջ է բերել:
Հայտնում ենք, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Հակառակորդը այս պահին աշխատանքներ է իրականացնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով իր վերահսկողության տակ անցած այն հատվածներում, որտեղ ամիսներ առաջ եղանակային պայմանների պատճառով չէր հասցրել դիրքավորվել:

Հակառակորդի դիրքավորման ընթացքում ի հայտ եկած կասկածելի հատվածները ճշգրտվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների կողմից:

Վստահեցնում ենք, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:

Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

Դիտվել է 18084անգամ
Վերջին լուրեր