13 / Մայիս / 2021 : 13-34

Գիրքը Արցախին սպեղանի

Սիրելի՛ հայրենակից,Հարգելի՛ գործընկեր44-օրյա պատերազմի արդյունքում այլ ենթակառուցվածքային կորուստների հետ մեծ վնասներ է կրել նաև Արցախի Հանրապետության գրադարանային համակարգը. 127 կենտրոնական և դպրոցական գործող գրադարան՝ շուրջ 650 հազար գրքային ֆոնդով դուրս են մնացել Արցախի վերահսկողությունից՝ դադարելով ծառայել իրենց նպատակին:Հայկական գրադարանային ասոցիացիան և Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների աջակցությամբ, գիտակցելով, որ այսօր հատկապես ազգային ինքնության պահպանման և երիտասարդ սերնդի ինքնագիտակցության բարձրացման գործում աներկբա է գրադարանների կայուն և արդյունավետ գործունեությունը, և ի զորակցություն Արցախի բնակչության նախաձեռնել են «Գիրքը Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք, որը քայլ է մեղմելու գրքային հավաքածուի կորուստը և կարևոր է հետպատերազմյան Արցախի կրթամշակութային կյանքի ակտիվացման ու համաչափ զարգացման առումով:Արցախցի մեր հայրենակիցների գրքասպասարկման գործընթացին օժանդակելու նպատակով Դուք ևս կարող եք ունենալ Ձեր ներդրումը, որը հնարավորություն կստեղծի վերականգնելու կորսված գրադարանային հավաքածուն:Ուստի ակնկալում ենք Ձեր մասնակցությունը գրքահավաքին: Կանխավ հայտնում ենք մեր երախտագիտությունը:Խնդրում ենք գրքերը հանձնել ստորև բերված հասցեով, փաթեթի վրա նշելով անհատ նվիրատուի կամ կազմակերպության տվյալները։Հասցե՝ 0001, ԵրևանՏերյան փող., 42/1 շենքԽնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան Հեռախոս՝ 010 521222 Ծանուցում. գրքահավաքին կարող եք մասնակցել նվիրաբերելով գրքեր ըստ ստորև ներկայացված թեմատիկ ուղղությունների.ü գրականագիտականü լեզվաբանականü Հայ ժողովրդի պատմությունü Արցախի պատմությանը նվիրվածü ուսումնա-մեթոդականü գեղարվեստականü տնտեսագիտականü իրավագիտականü տեխնոլոգիականü մանկական
Դիտվել է 5231անգամ
Վերջին լուրեր