14 / Մայիս / 2021 : 10-26

Վաշինգտոնի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի վերաբերյալ

ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Բաքվին և Երևանին չսրել իրադրությունը և կարգավորել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Twitter-ի իր էջում նման հայտարարություն է արել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Մենք ուշադիր հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի չենթարկված հատվածում լարվածության աճի մասին հաղորդագրություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են և կոչ ենք անում զսպվածություն պահպանել՝ իրավիճակը չսրելու համար», – նշել է նա:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված:

Ավելին վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը:




Դիտվել է 29491անգամ
Վերջին լուրեր