Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Ապրիլ / 2020 : 12-07

Մինչև ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհները

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը։

Դիտվել է 7447անգամ
Վերջին լուրեր