Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մայիս / 2021 : 18-32

Ոստիկաններն այսօր Տիգրանաշեն գյուղից դուրս են բերել մի խումբ երիտասարդների, ովքեր ցանկանում էին այնտեղ ապրել. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հանրությանը տեղյակ եմ պահում, որ սեպտեմբերյան պատերազմի ակտիվ մասնակից, մենատնտես Տիգրան Եղոյանը մի խումբ երիտասարդների հետ այսօր փորձել է բնավորվել Տիգրանաշեն (նախկինում Քյարքի) գյուղում իրենց իսկ միջոցներով ձեռք բերված տանը։

Ոստիկանությունը նրանց դուրս է արել գյուղից, իսկ Տիգրանին ձերբակալել է ու քաշքշելով բերել Երևան։ Տիգրանն ու նրա ընկերները ընդգրկված են Ազատություն կուսակցության ցուցակներում։

Բացի այն, որ նրանց ձերբակալած ոստիկանների մեջ չկա մեկը, որն այդ տղաների չափ գործ արած լինի իր հայրենիքի համար, անհասկանալի է հողատու նիկոլի կողմից հանձնվող գյուղը պաշտպանելու եկած երիտասարդին քաշքշելը, հայհոյելն ու ձերբակալելը։ Սա նաև սադրանք է խափանելու Ազատություն կուսակցության գրանցումը»։


Նիկոլն Ադրբեջանին խոստացել է 8 գյուղ Տավուշից և 1 գյուղ էլ Արարատի մարզից. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Դիտվել է 27851անգամ
Վերջին լուրեր