21 / Մայիս / 2021 : 11-03

«Կյա՞մ ես PR». ԵՊՀ-ի Սոցիոլոգիայի ֆակուլտետում տեղի ունեցավ «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցությունների կառավարում» թեմայով բանախոսություն Արցախի երիտասարդների համար

Մայիսի 18-ին Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում տեղի ունեցավ «Կյա՞մ ես PR» միջոցառումը։ Այն նախաձեռնել և իրականացրել էին Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» (PR) մագիստրոսական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները հատուկ Արցախի երիտասարդների համար։
Միջոցառման ընթացքում Արցախի տարբեր շրջաններից ՀՀ-ում ապաստանած շուրջ 30 երիտարսարդներ մասնակցեցին «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցությունների կառավարում» թեմայով դասընթացին, որը վարում էր ս.գ.թ., ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար, SPRING PR ընկերության համահիմնադիր՝ Նվարդ Մելքոնյանը։ Այս դասընթացը մասնակից երիտասարդ արցախցիների մեծամասնության համար առաջին քայլն էր դեպի ամենահեռանկարային և ստեղծագործ մասնագիտություններից մեկը։
Շուրջ երեք ժամ տևած ինտերակտիվ բանախոսության ընթացքում, ընկերական ջերմ մթնոլորտում քննարկվեցին PR արշավների կազմակերպման սկզբունքները, ԶԼՄ-ի հետ հարաբերությունների կարևորությունը, թիրախային լսարանի հետ աշխատանքի նրբությունները, դիտարկվեցին PR-արշավների կազմակերպման հայաստանյան և միջազգային պրակտիկայից հետաքրքիր օրինակները ։ Հանդիպումն անցավ ստեղծարար գաղափարների փոխանակման, դրական հույզերի և ոգևորության մթնոլորտում։
Դասընթացի ավարտին երիտասարդներին հանձնվեցին մասնակցության վկայականներ։ «Կյա՞մ ես PR» միջոցառման նպատակն էր Արցախի երիտասարդներին ծանոթացնել 21-րդ դարի ամենապահանջված մասնագիտություններից մեկին, ինչպես նաև ձևավորել նոր ծանոթություններ, գործընկերային կապեր և ընձեռնել հնարավորություններ նոր նախաձեռնությունների և նախագծերի իրականացման համար։
Միջոցառման բովանդակությանը մանրամասն ծանոթանալու համար՝
https://drive.google.com/file/d/1i5V0_SzwQQwNgUC9kSa-4kvBxz1iqpXG/view? fbclid=IwAR1YLLQ8NP5S1dm3x_Nt9Q8uoVNmsXeVSov6faEfx9x-IzNHMu5fKBZWlv0

Ամսաթիվ: 18 մայիսի, 2021թ․ Վայր: ք.Երևան, հասցե՝ ԵՊՀ, Ալեք Մանուկյան 1 Կապ։ Աշխեն Չալիկյան ` «Կյա՞մ ես PR» միջոցառման կազմակերպիչ (+374) 99822285
Դիտվել է 23650անգամ
Վերջին լուրեր