Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Ապրիլ / 2020 : 16-52

Նոր մանրամասներ՝ ՊԵԿ փոխնախագահի եղբոր կողմից դաժան սպանությունից

Նոր մանրամասներ են հայտնի դարձել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբոր՝ Գարիկ Մաշադյանի կողմից կատարված սպանության վերաբերյալ:

 
Shamshyan.com-ի  հաղորդմամբ, քրեական գործը միացվել է 2019 թվականին նույն քննչական բաժնում Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակչուհի՝ 65-ամյա Ցողիկ Բադիկյանի սպանության փաստով հարուցված քրեական գործին։

Ց. Բադիկյանին սպանելու կասկածանքվ ձերբակալվել, ապա կալանավորվել է 46-ամյա Գարիկ Մաշադյանը: Երեկ քրեական գործը հարուցվել է այն փաստով, որ սպանությունից հետո պարզվել է, որ Ց. Բադիկյանի բնակարանից կատարվել է 3 մլն 335 հազար դրամի ոսկյա զարդերի եւ 8300 հազար դրամի գողություն։ Հիմա քննչական բաժինը պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է անհտացել նշած գումարն ու ոսկյա զարդերը։

 
 Ավելի վաղ հայտնել էինք, որ աղբյուրի տեղեկություններով Գարիկ Մաշադյանը կասկածվում էր 2019-ի հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ իր հարեւանուհի՝ 64-ամյա Ց. Բ.-ին սպանելու մեջ: Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը սպանության վայրում քննչական փորձարարության ժամանակ պատմել էր, թե ինչպես էր մտել տուն եւ ինչ գործողություններ էր արել ներսում:

Դիտվել է 6017անգամ
Վերջին լուրեր