Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Մայիս / 2021 : 11-01

Ալեն Սիմոնյանը, նույն ինքը՝ կամանդիրը, իրականում սկանդալային հայտարարություն արեց՝ կարծես թե «վառելով» Նիկոլ Փաշինյանին

Կամանդիրի սենսացիոն հայտարարությունը...

Երկու օր առաջ կայացած ԱԺ արտահերթ նիստում մի շատ ուշագրավ բան տեղի ունեցավ, որի վրա, ոնցոր թե շատ քչերն ուշադրություն դարձրեցին:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, նույն ինքը՝ կամանդիրը, իրականում սկանդալային հայտարարություն արեց՝ կարծես թե «վառելով» Նիկոլ Փաշինյանին:

Երբ քննարկվում էր հայտնի փաստաթուղթը, ԱԺ արտահերթ նիստի նախաձեռնող Մարուքյանը կարծիք հայտնեց, որ սահմանների վերաբերյալ քննարկումները ճիշտ կլինի անել ընտրություններից հետո, երբ կձևավորվի նոր իշխանություն:

Դրան արդեն հաջորդեց կամանդիրի սենսացիոն հայտարարությունը՝ հարցի տեսքով:

Նա բառացիորեն ասաց. «Դուք ասում եք՝ արդյո՞ք ճիշտ չի լինի, որ ընտրություններից հետո…. Այսինքն, Դուք ենթադրում եք մի տարբերակ, որտեղ առնվազն 30 օր՝ մեկ ամիս, ադրբեջանական զորքերի ներկայացուցիչները մնում են ՀՀ տարածքում»:


Սիմոնյանը, փաստորեն, հաստատեց, որ ադրբեջանական զորքերի՝ Հայաստան մտնելն ու մնալը կապ ունի այն փաստաթղթի հետ, որը կարող է ստորագրվել:

Այսինքն, չենք կարող բացառել, որ ադրբեջանցիները հենց դրա համար, կամ նաև դրա համար են մտել ՀՀ տարածք, ինչի մասին ՀՀ գործող իշխանությունները գիտեն:

Եղբայր, ադրբեջանական զորքերի՝ մեր տարածք մտնելն ի՞նչ կապ ունի այդ ստորագրվելիք փաստաթղթի հետ, հանեք ռադ արեք դրանց:

Վատ է, բարեկամներ, վատ է:

Արթուր Մնացականյան
Դիտվել է 145153անգամ
Վերջին լուրեր