24 / Մայիս / 2021 : 10-24

Ըմբիշ Մալխաս Ամոյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված Մ23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձավ չեմպիոն: Եզրափակչում Ամոյանը 6:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրի Կուլիկին:

60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր դարձավ Տիգրան Մինասյանը, ով ժամանակից շուտ`8:0 հաշվով հաղթեց իսպանացի Անդի Խուան Սաչին:Ընդհանուր առմամբ Հայաստանի հունահռոնեական ոճի ըմբշամարտի հավաքականն այս առաջնությունում նվաճեց 6 մեդալ, որից 2-ը` ոսկե, 1-ը` արծաթե և 3-ը բրոնզե:
Դիտվել է 7316անգամ
Վերջին լուրեր