24 / Մայիս / 2021 : 14-52

Մեր ըմբիշը պարտված թուրքին ցույց տվեց իր տեղը ՝ բռնեց նրա ականջից, քանի որ թուրքը խախտեց կանոնները (տեսանյութ)

Ռազմիկ Պապիկյանը Եվրոպայի Մ 23 առաջնությունում հաղթեց թուրք ըմբիշ Էմրահ Օրմանօղլուին։
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունունում, մրցումների երկրորդ օրն իրենց նախնական գոտեմարտերն անցկացրին Հայաստանի երեք ներկայացուցիչներ, և նրանցից երկուսը կարողացան հասնել եզրափակիչ:



61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը (լուսանկարում) պայքարը սկսեց քառորդ եզրափակչից՝ հանդիպելով ուկրաինացի Արտյոմ Կրիվենկոյին: Համառ գոտեմարտում Պապիկյանը հաղթանակ տարավ 9-6 հաշվով, թեև առաջին մրցափուլից հետո զիջում էր 2-4 հաշվով:
Էլ ավելի լարված ստացվեց կիսաեզրափակչի գոտեմարտը թուրք Էմրահ Օրմանօղլուի հետ: Գոտեմարտի սկզբում Պապիկյանը փոխադրեց մրցակցին՝ երկու միավոր վաստակելով, իսկ երկրորդ մրցափուլում ևս մեկ միավոր վաստակեց՝ հաշիվը դարձնելով 3-0: Գոտեմարտի վերջին վայրկյաններին թուրք ըմբիշը երկու միավոր վաստակեց, սակայն ավելին անել չհասցրեց, և հիասթափությունից անվայել բացականչություն արեց, ինչը դուր չեկավ Պապիկյանին:

Մեր հայրենակիցը թուրքին ցույց տվեց իր տեղը ՝ բռնեց նրա ականջից, քանի որ թուրքը խախտեց կանոնները, բայց ժամանակին օգնության հասան մրցավարները և բաժանեցին:

Շնորհավորում ենք մեր մարզիկին վստահ հաղթանակի համար:

Տեսանյութը ստորև։

կարդացեք նաև Երբ հայերը դեմ դիմաց կռվում են թշնամու հետ, իսկ բայրաքթարները չեն թռչում նրանց գլխավերևում

Հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը 7:0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի մարզիկին (տեսանյութ)
Դիտվել է 55990անգամ
Վերջին լուրեր