24 / Մայիս / 2021 : 17-36

Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան, որ գտնվում են մեր վերահսկողության տակ և հակառակը. Իմքայլական պատգամավոր (Տեսանյութեր)

Տավուշի մարզից գյուղերի փոխանակման, հանձնման մասին խոսք գոյություն չունի: Խոսքը վերաբերում է հանձնաժողով ստեղծելուն, որպեսզի հարցերն ուսումնասիրվեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանը:

«Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան, որ գտնվում են մեր վերահսկողության տակ և հակառակը»,-ասել է նա:

Հարցին, թե որոնք են այդ ադրբեջանական հողերը, նա ասել է՝ անկլավները՝ Բարխուդարլու, Սոֆուլու, Խրեմլու․ Ոսկեպար և այլն:

Իմքայլական պատգամավորի խոսքերով, այդ գյուղերը քարտեզով որպես ադրբեջանական տարածք են նշված՝ հավելելով, որ այլ քարտեզներն ինքը չունի, իսկ քարտեզը թշնամու քարտեզ չէ:

Մանրամասն տեսանյութում։
Դիտվել է 23658անգամ
Վերջին լուրեր