Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Մայիս / 2021 : 14-05

Մենք խրված ենք, որովհետև մեզ առաջնորդ կարգեցինք մանկամիտ խեղաթյուրանք

« Կանգնել է մեր ընթացքի, մեր ժամանակի սայլն առաջ հրող անիվը։ Կանգնել է, մեխվել մի ժահրոտ ճահճուտում, որտեղից մենք խրվածի հայացքով հետևում ենք, թե ինչպես են մեզ շրջանցելով առաջ գնում մյուսները՝ բոլորը՛ բացի մեզնից։ Մենք խրված ենք, որովհետև մեզ առաջնորդ կարգեցինք մանկամիտ խեղաթյուրանքի, մենք սնանկ ենք, որովհետև երբ խանութ ուղարկես ծավալուն առևտուր անելու քո չորսամյա երեխային՝ չսպասես թե տնտեսուհու պես տոպրակներով պիտի գա։ Եվ այսպես շարունակ…
Պատահեց այնպես, որ երասանն ընկավ գյադաների ձեռքը, և գյադան գտնում է իր նմանին, ինչպըս ստորը ստորին, բարին բարու, ստահակը ստահակի։ Եկան գյադաներ և անբավ նենգությամբ զինված փնչացնում են ամենուր, ամենքի երեսին, ամենայն պահի։ Նրանք փորձում են փոխել նորօրյա հայի կերպը, տիպը և հատկանիշը։ Քայլում են (եթե ոտքով տեսնես իհարկե) եթերոտ, վեհ, կարծես նոր-նոր ազատել են Հայաստանը աքեմենյան ստրկությունից։ Փորձես մի հարց տալ՝ մատղաշ թաթիկը համբուրելով, պետք է մտածի՝ պատասխանել, թե՞ ոչ… Սա մի ցավոտ վավերագրական թեմա է, որ ազդարարում է մեր նոր պատմության դժբախտ կացությունը միայն։ Մենք հիմա դժբախտ ենք, ինչպես անօգնական որբը. մեր սահմաններին գյուղացի տղերքն են գնում բանակցելու դահիճների հետ՝ առանց պետական աջակցության։ Նույնիսկ չկա պետական… կարճ ասած՝ չկա պետությունն ինքն էլ, քանի այս ստոր ու ստորոգյալ գյադաներն են թամբել նժույգները…
Հ. Գ. Ոչինչ հստկ չէ մեր երկրում, մեր Հայաստանում, որը հիմա հայրդնիք է սոսկ, առանց խարխուլ պետականության։ Ոչինչ հստակ չէ, անգամ այս խոսքս, որ ուղղում եմ լապ-լպիրշ այս փողկապավոր վաշտերին, իբրև փնովումի անեծք։ Նա, ով մասնակցում է կառավարության գաղտնի նիստերին և իշխանական օձիք է աչ ավել ոչ պակաս, ասում է թե՝ մերոնք էլ նրանց են պատասխան տալիս ու ստորացնում (նկատի ունի դիրքապահներին), ու հոխորտում լրագրողների երեսներին, թե ձեր տերերը, ձեր տերերը… Ասում եմ քեզ, որպես լրագրող ու որպես թուրքի հետ բանակցող զինվորի եղբայր. Տերդ՝ ուսապարկով խրթվիլակը, որ քեզ կաղկանձելու արտոնություն է տվել, զգուշացիր, որ չարտաքսի քեզ, իբրև սնվող ու անօգուտ մի կենդանու, և, մեր տղերքի անքուն գիշերն էլ՝ արյուն-քրտինքով թաց, թող քո մայրաքաղաքային տագնապալի ու քնահարամ մղձավանջը դառնա։ Սրիկա»։Նյութի աղբյուր՝ Yelaket.amՀայկ Սիրունյան
Դիտվել է 60853անգամ
Վերջին լուրեր