27 / Մայիս / 2021 : 10-10

Ադրբեջանը հաղորդել է գիշերը Վարդենիսի/Քարվաճառի ուղղությամբ 6 հայ զինծառայող գերեվարելու մասին. սպասենք ՀՀ կողմի պարզաբանմանը. Էլբակյան

Ադրբեջանը հաղորդել է գիշերը Վարդենիսի/Քարվաճառի ուղղությամբ 6 հայ զինծառայող գերեվարելու մասին։

Ցավոք, ֆիքսելով ՀՀ պաշտոնական տեղեկատվական քաղաքականության խղճուկ կացությունը՝ սեպտեմբերից սկսած՝ Ադրբեջանը մեծ մասամբ ճիշտ լուրեր է թողարկում՝ դրանով դեպի իրեն գրավելով նաև հայկական լսարանը։

Այնուամենայնիվ, պահելով մեղավորության կանխավարկածը՝ սպասենք ՀՀ կողմի պարզաբանմանը։

Էդգար Էլբակյան
Դիտվել է 45630անգամ
Վերջին լուրեր