Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Մայիս / 2021 : 13-32

Տավուշում իրավիճակը հանգիստ է. Այգեպարում ու Ներքին Կարմիրաղբյուրում կրակոցներ չկան

Տավուշի մարզում իրավիճակը հանգիստ է, որևէ կրակոց չկա։

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե որևէ կրակոց չկա, գյուղում իրավիճակը հանգիստ է։


«Շատ նորմալ իրավիճակ է, որևէ կրակոց չկա, ոչ մի դեպք տեղի չի ունեցել», - ասաց նա։

Առաքելյանը նշեց, թե լուրերը, որ Այգեպար գյուղում էլ են հնչել կրակոցներ, իրականությանը չի համապատասխանում։

«Նման բան չկա», - վստահեցրեց գյուղապետը։

Հարցին՝ սահմանին կուտակումներ նկատե՞լ են, Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետը պատասախնեց. «Չէ, չէ, չէ, ամեն ինչ իր բնական հունով է, ամեն ինչ նորմալ է»։

Նշենք, որ Wargonzo նախագծի տելեգրամյան ալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին, փոխհրաձգություն է. կրակոցներ են լսվում նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղի շրջանում:

«Մթնոլորտը ծայրահեղ լարված է», - նշել է Wargonzo-ն:
Դիտվել է 24403անգամ
Վերջին լուրեր