29 / Մայիս / 2021 : 17-37

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին


Բաքվում ԱՄՆ դեսպանությունը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության և վեց հայ զինվորների գերեվարման հետ: Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը մասնավորապես գրել է.

«ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարմամբ: Երկու կողմերին կոչ ենք անում այս միջադեպը կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին»,- նշվում է գրառման մեջ:
Դիտվել է 13071անգամ
Վերջին լուրեր