31 / Մայիս / 2021 : 10-59

Ով կոչված էր քայքայելու հայ ազգը և հայոց պետականությունը, նպատակային օգտագործեց իրեն տրված գումարները․ Լիլիթ Սիմոնյան

Ով կոչված էր քայքայելու հայ ազգը և հայոց պետականությունը, նպատակային օգտագործեց իրեն տրված գումարները։ Ով կոչված էր պահպանել ու պաշտպանել - միայն ինքն իր անձի մասին մտածեց ու ոչինչ չարեց գոնե այն դրամական միջոցներով, որ տնօրինում էր։
Թրքամետները, նիկոլաբույծները, աղանդավորները, տարաբնույթ քայքայողները ձուլվելու են կամ թուրքի, կամ, եթե բախտները բերեց, մեկ այլ ժողովրդի մեջ։ Այս պայմաններում դա անխուսափելի է։ Ով առաջ էլ երազում էր լքել Հայաստանը և ուծանալ - կուծանա իր պապերի հողում, ինչպես ուրացել է իր պապերի հողը։
Բայց դեռ կա մի կորիզ, որը հայ է մնալու ու - թեկուզ առանց միջոցների - պահպանելու է այնքան, որքան ի վիճակի կլինի։
Ու խոսքս բոլորովին էլ քաղաքական «ընտրությունների» մասին չէ։ Դա մեր անձի ընտրությունն է Աստծո առջև, մեր խղճի ընտրությունը։ ՈՒ այստեղ միայն ամեն մեկն ինքն է պատասխանատու, դուք որոշեք։

Լիլիթ Սիմոնյան
Դիտվել է 9974անգամ
Վերջին լուրեր