«...Դարի հանցագործությունը՝ աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովրդի լրիվ ոչնչացումը...
Գեղանկար՝ Վարդգես Սուրենյանց (1860-1921)
«Ոտնահարված սրբություն», 1895թ.
«Այս ժողովրդի ողբերգությունն աննախադեպ իրադարձություն էր մարդկության պատմության մեջ: Ռազմական անհրաժեշտությամբ պատճառաբանված այդ միջոցառումը միայն պատրվակ էր որպեսզի քողարկվեր ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովրդի լրիվ ոչնչացումը: Հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով»:
Արմին Վագներ (գերմանացի գրող, 1919թ.)
...
«Նույնիսկ «սահմանադրության» հռչակումից հետո էլ Օսմանյան քաղաքականության հիմնական կարգախոսը մնում էր «ԵՐԲ ՉԵՆ ԼԻՆԻ ՀԱՅԵՐԸ՝ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԵՎ ՀԱՅԱԿԱՆ ՀԱՐՑԸ»:
Յոզեվ Մարկվարտ (գերմանացի գիտնական, 1919)
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։