«... որպեսզի ամբողջովին երկիրը մաքրի ներքին թշնամիներից...»

Լուսանկարն արվել է 1938 թվականին լուսանկարիչ Օնիկի կողմից (ազգանունն անհայտ է)։
«… Ակնհայտ դարձավ, որ հայերի տեղահանությունը բխում է ոչ միայն ռազմական հանգամանքներից: Ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը վերջերս անկեղծ հայտարարեց այդ մասին դոկտոր Մորցմանին, որն այժմ ծառայում է կայսերական դեսպանությունում: Թալեաթն ասաց, որ «Բարձր Դուռը մտադիր է օգտվել համաշխարհային պատերազմից, որպեսզի ամբողջովին երկիրը մաքրի ներքին թշնամիներից` տեղի քրիստոնյաներից այնպես, որ այլ երկրներն իրենց դիվանագիտական միջամտությամբ չխանգարեին դա անել: Այդ միջոցառումը կծառայի Թուրքիայի բոլոր դաշնակիցների և հատկապես գերմանացիների շահերին և վերջիններս էլ այդպիսով կկարողանան ամրապնդվել»:
Օսմանյան կայսրությունում գերմանական դեսպան Վանգենհայմի զեկուցագիրը ռայխսկանցլեր Բեթման-Հոլվեգին
17 հունիսի 1915 թ.

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։