03 / Հունիս / 2021 : 15-24

Երկու նոր թաքստոց Տավուշի 300-ից ավել սահմանապահ երեխաների համար 2021թ-ին

Երկու նոր թաքստոց Տավուշի 300-ից ավել սահմանապահ երեխաների համար 2021թ-ին:

«Պահապան» հիմնադրամը շնորհավորում է բոլոր երեխաներին նրանց Պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթելով մեր մանուկներին խաղաղ և անվտանգ մանկություն: Իր առաքելությանը համաձայն, «Պահապան» հիմնադրամը 2021թ ընթացքում Տավուշի սահմանին ապրող հարյուրավոր երեխաների համար կնորոգի և շահագործման կհանձնի ևս 2 թաքստոց Տավուշ և Վարագավան գյուղերում` թշնամու գնդակից նրանց կյանքը անվտանգ պահելու համար:

Մենք արդեն կառուցել ենք 16-րդ թաքստոցը, դարձե'ք Պահապան, միացե'ք Տավուշում ապաստարանաշինության ծրագրին, օգնե'ք կառուցել հաջորդը:
pahapan.org/ar/donation

Ինգա Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
Դիտվել է 6431անգամ
Վերջին լուրեր