05 / Հունիս / 2021 : 10-31
Արարատի մարզ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի կին խլեց հեռախոսս և ապտակեց ինձ. լրագող Անի Գևորգյան
Արարատի մարզում այսօր Նիկոլ Փաշինյանը այցելություն է կազմակերպել,որտեղ խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը և ազատ տեղաշարժը: 5-րդ ալիքի եթերում լրագրողներ Անի Գևորգյանը և Սյուզի Բադոյանը ներկայացրեցին մանրամասներ, թե ինչպես են այսօր խոչընդոտել նրանց աշխատանքը Արարատի մարզում:
Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանը տեղեկացրեց՝ նրան հայտնել են, որ վարչապետի պաշտոնակատարը այց է կազմակերպում Արարատի մարզ, և նա, հրավիրելով գործընկերուհի Անի Գևորգյանին, ուղևորվել է այնտեղ:
«Ես զանգեցի Անի Գևորգյանին, մենք ճանապարհին օպերացիա ենք մշակել, որ եթե նրան բռնության ենթարկեն, ես պետք է տեսանկարահանեմ, եթե ինձ՝ ինքը»,- ասաց Սյուզի Բադոյանը:
Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը ներկայացրեց մանրամասներ, թե ինչպես են նկարահանման ժամանակ խլել նրա բջջային հեռախոսը:
«Ոստիկանների ներկայությամբ մի շրջիկ ցուցարար կին ինձ ապտակեց և խլեց հեռախոսս, դա մենք հրապարակել ենք, իմքայլական մարզային հեղինակությունները այդ կնոջ ձեռքից էլ իմ հեռախոսը վերցրեցին և հավանաբար ուզում էին ինֆորմացիան ջնջել, այդ պահին, որ բղավում էի, որ հեռախոսս վերադարձնեն, ոստիկանները միջամտեցին, բայց այդ ընթացքում կինը հասցրեց ինձ ապտակել»,- ասաց Անի Գևորգյանը:
Լրագրողը նաև հայտնեց՝ իր հետ տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ մի քանի անգամ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, բայց որևէ արդյունք չի եղել:
«Ինձ ասացին, որ կարող եմ հաղորդում ներկայացնել, բայց իրավիճակը տեղի է ունեցել իրենց աչքի առաջ. ինչու պետք է նրանց աչքի առաջ նման միջադեպ տեղի ունենա և նրանք չմիջամտեն»,- նշեց լրագրողը:
Անի Գևորգյանը հավելեց՝ Արարատի մարզում հենց ոստիկաններն են խոչընդոտել նրա և Սյուզի Բադոյանի լրագրողական աշխատանքը: «Մենք ունենք ֆիզիկական անվտանգության ապահովման խնդիր, ես չգիտեմ, եթե չկարողանայի այսօր փախչել այնտեղից, հիմա որտեղ կլինեի: Մասնագիտական աշխատանքը կատարելու խնդիր ունենք, այս հարցերով ո՞վ պետք է զբաղվի»,- ասաց Անի Գևորգյանը:
Դիտվել է
22467անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...