08 / Հունիս / 2021 : 09-31

Լսել եմ, որ ադրբեջանցիները տեխնիկա են բերել ու խրամատավորման աշխատանքներ են իրականացնում. Կութի գյուղապետ

Ես չեմ տեսել, սակայն լսել եմ, որ ադրբեջանցիները տեխնիկա են բերել, ու խրամատավորման աշխատանքներ են իրականացնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը` անդրադառնալով այն լուրերին, որ ադրբեջանցի զինծառայողներն արդեն խրամատներ են փորում ՀՀ տարածքում:

Նա նշեց, որ իրավիճակը գյուղում չի փոխվել, ադրբեջանցիները նույն տեղում կանգնած են, եւ արդեն լուրջ խնդիր է առաջացել անասուններին արոտավայրեր տանելու հետ կապված:


«Մի հատ խայտառակ վիճակ է, էսօր մի քիչ բարձրացել էին, անասնապահը զանգել էր, ասում էր սկի հնարավոր չէ պահելը, քանի որ անասունները նույնիսկ հայ դիրքապահներին էլ են խանգարում: Համ էլ խոտ չկա, փախնում են անասունները գնում են, չգիտենք էլ ինչ անենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։
Դիտվել է 7075անգամ
Վերջին լուրեր