Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Ապրիլ / 2020 : 13-37

Պետական աջակցության 8-րդ, 9-րդ միջոցառումների շրջանակն ընդլայնվել է

Հայաստանի միգրացիոն ծառայությունը տեղեկացնում է, որ այսուհետ պետական օժանդակության 8-րդ միջոցառման (https://bit.ly/2Kcgjr7) շահառու են համարվում նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը.
1. ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),

2. նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
3. սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
4. զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։

9-րդ միջոցառման (https://bit.ly/3esMosE) շահառու է համարվում նաև այն ընտանիքը, որի գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

Հակաճգնաժամային սոցիալական բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ՝ https://dimum.ssa.am

Հարցերի դեպքում զանգահարե՛ք 011 300 114 հեռախոսահամարին։

 

Դիտվել է 84339անգամ
Վերջին լուրեր