Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Ապրիլ / 2020 : 13-46

 

Մենք մանկատան երեխային մատնում ենք անտերության՝ դայակին 50 հազար դրամ վճարելով․ վարչապետ 
 

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 մլն 358 հազար դրամից 36 մլն 685 հազար դրամը վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով:

Ըստ նախագծի՝ ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ կամ 23.9 հազար դրամով ավելի, իսկ հատուկ տիպի մանկատներում, աշխատավարձի համեմատաբար բարձր լինելու հանգամանքով պայմանավորված՝ 174.1 հազար դրամ կամ 18.0 հազար դրամով ավելի:

Իր խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այնպես չէ, որ ուզում են փողով մարդկանց վերաբերմունք գնել. «Աշխատավարձի բարձրացմամբ, մենք ուզում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների համար այդ աշխատատեղը գրավիչ դարձնել: Հակառակ դեպքում մենք մանկատան երեխայի համար դայակ ենք վարձում ու վճարում 50-60 հազար դրամ: Մենք դրանով անտերության ենք մատնում այդ երեխային, ոչ թե նրա համար, որ 50 հազար դրամ ստացող դայակը վատ մարդ է, նախատրամադրված է վատ վերաբերմունք ունենալ, այլ որովհետև դա բարձր որակավորում պահանջող աշխատան բարձր որակավորում պահանջող աշխատանք ք է:

Ոչ մի բարձր որակավորում ունեցող մասնագետ չի գնա 50 հազար դրամով աշխատի, մտնի այդ ծանր պատասխանատու աշխատանքի տակ: Դա գիտելիքներ պահանջող աշխատանք է: Այդ ուղղությամբ մենք պետք է գնանք նաև պետական կառավարման համակարգում»:

Դիտվել է 13886անգամ
Վերջին լուրեր