09 / Հունիս / 2021 : 09-53

«Երբ Նիկոլ Փաշինյանը Կոշի բանտում էր, մի գիշեր Աննա Հակոբյանը զանգեց ինձ»․ Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՄԻ ԳԻՇԵՐ ՉԴԻՄԱՑՈՂԸ, ԱՍՈՒՄ Է ԴԻՄԱՑԵՔ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ

Մի դրվագ Նիկոլ Փաշինյանի հետ կապված, որի անմիջական ականատեսը ես եմ եղել:

2010 թվականի աշնանը, երբ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր և կրում էր պատիժը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, գիշերվա ժամին ինձ զանգահարեց նրա կինը` Աննա Հակոբյանը, խնդրելով գնալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, քանի որ Նիկոլ Փաշինյանը կալանավայրում լուրջ խնդիրներ ունի կապված անձնական անվտանգության հետ:

Գնացի «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, ժամեր շարունակ տեսա Նիկոլ Փաշինյանին նյարդային և վախեցած վիճակում: Նա հայտարարում էր, որ իր վրա տեղի է ունեցել հարձակում և ցանկանում է, որ իրեն տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ: Նիկոլ Փաշինյանի ցանկությունը բավարարվեց, նրան տեղափոխեցին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Նա այնտեղ մնաց հոյակապ պայմաններում, առանց այլ կալանավորների հետ շփման:

Զարմանա՞լ թե՞ լալ…

Անձը ով նույնիսկ մի գիշեր չէր կարողանում դիմանալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ասում է՝ դիմացեք մի քանի ամիս»:
Դիտվել է 114905անգամ
Վերջին լուրեր