09 / Հունիս / 2021 : 16-51

Դավիթ Գրիգորյանի կադրային շարժին հետևելով տեսանելի է, թե ինչ պրոբլեմատիկ ռեգիոններ է տեղափոխվել և աշխատել․ Տիգրան Մուրադյան

Yelaket.am-ը զրուցել է Տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մուրադյանի հետ, ով նախկինում աշխատել է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, Պատիվ ունեմ դաշինքում հանդես եկող Դավիթ Գրիգորյանի հետ։ Ներկայացնում ենք Տիգրան Մուրադյանի կարծիքը Դավիթ Գրիգորյանի մասին։
«Պարոն Գրիգորյանը, քանի որ ըստ պաշտոնական սանդղակի մի քանի աստիճան բարձր է եղել, ես իր գործունեությանը ավելի շատ ծանոթ եմ եղել ժողովներից, արձագանքներից կամ էլ իր կոլեգա ընկերներից։ Իսկ մեր ծանոթությունը ավելի ամրապնդվեց շարժման, այպես ասած, պայքարի օրերին, երբ հանդիպում էինք տարբեր ակցիաների ժամանակ»,- նշեց Տիգրան Մուրադյանը, ով Պետական եկամուտների կոմիտեում աշխատել է Դավիթ Գրիգորյանի հետ։

«Որպես մարդ ասեմ, որպես քաղաքական գործիչ ես Դավիթ Գրիգորյանի գործունեությանը հետևել եմ Էրեբունիում իր իր թաղապետ եղած ժամանակ։ Չլինելով Էրեբունիի բնակիչ, բայց ակնհայտ էր, որ առանց ինչ-որ հեղափոխական պահանջների, մարդիկ իրենց գործն անում էին ավելի լավ, քան հիմիկվա հեղափոխականների պատկերացումն է։ Ինչ վերաբերում է հարկայինի տարիների աշխատանքին, նշեմ որ Դավիթ Գրիգորյանը իմ անմիջական ղեկավարը չի եղել, բայց այնպիսի վերադաս էր և անհնարին էր, որ իր որևէ հրաման կամ հանձնարարական կատարման ենթակա չլիներ, պլանային առաջադրանքները անկասկած կատարվում էր»,- էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանի մասին ասաց Տիգրան Մուրադյանը։





«Կուզեմ առանձնացնեմ մետրոպոլիտենի իր աշխատանքային գործունությունը, որովհետր, որպես քաղաքացի մենք նաև օգտվում ենք մետրոպոլիտենից և տեղի բարեփոխումները կրկին նշեմ, առանց որևէ հեղափոխական պահանջի, առանց պոպուլիստների դեմագոգ կոչերի, մարդիկ 2010-11թթ․ բարեփոխումներ են կատարել, և բնականաբար մասնագետները թվերով, ցուցանիշները ավելի լավ կասեն կատարված աշխատանքները։ Դավիթ Գրիգորյանի կադրային շարժին հետևելով տեսանելի է, թե ինչ պրոբլեմատիկ ռեգիոններ է տեղափոխվել և աշխատել։

Ինչ բարեփոոխումներ կարող է անել հիմա Դավիթ Գրիգորյանը երկիրը այս վիճակից հանելու համար հարցին նշեց․ «Նայած թե որտեղ ինքը կլինի հետագայում, ԱԺ-ում, իր ֆրակցիայից է կախված, եթե էրեբունիում՝ կանի այն ինչ միշտ է արել, անկախ էս շարժումներից կամ մյուսից, կարելի է իրեն տեսնել գործադիրի ամենպրոբլեմտիկ վայրերում»։
Դիտվել է 16684անգամ
Վերջին լուրեր