10 / Հունիս / 2021 : 19-36

Իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի ներսից շատերն իրենցից կախվածն արել են, որ հայկական կողմն այս պատերազմը չկարողանա հաղթի: Օձունում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Բա էտ մարդիկ, որ զանգում էին գեներալներին, ասում էին՝ մի ենթարկվեք, հետ եկեք Երևան, Երևանում կռիվ արեք: Այն ժամանակ, երբ Արցախի նախագահն ասում էր, որ մոտեցել են Շուշիին, եկենք պաշտպանեք, այդ ժամանակ արձագանքող չեղավ, դրանից 1,5 հետո պարզվեց, որ կառավարության մոտ ծվարել են հազարավոր հրոսակներ, որ պատրաստ սպասում են կառավարության շենքը գրոհեն: Բա գրոհող էիք, գնայիք Շուշին պաշտպանեիք: Էն մեկն էլ եկել ու ասում է, թե կասկածներ ունի, որ Շուշին դիտավորյալ հանձնվել է: Բա իհարկե Շուշին դիտավորյալ հանձնվել է, որ դուք Շուշիի պաշտպանելու փոխարեն կառավարության շենքն էիք պաշարել»,-ասաց նա:

մանրամասները տեսանյութում
Դիտվել է 28134անգամ
Վերջին լուրեր