Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հունիս / 2021 : 11-00

«Կխոսենք ԼՂ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի միջսահմանային հակամարտության մասին». Մակրոնը մտադիր է քննարկում ունենալ Էրդողանի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կխոսենք Սիրիայի, Լիբիայի, Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև (սահմանային,-խմբ.) հակամարտության մասին», - ասել է նա Փարիզում կայացած մամուլի ասուլիսում:

Բացի այդ, Մակրոնը հստակեցրել է՝ հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը նախատեսված է հունիսի 14-ին:

Դիտվել է 8357անգամ
Վերջին լուրեր