11 / Հունիս / 2021 : 14-53

Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «քիլլերի» են նման, քան լրագրողի․ Նիկոլ Փաշինյան

Մենք այսպես ինստիտուցիոնալ ճանապարհով պետք է գնանք շարունակական պետական ինստիտուտների ուժեղացման եւ օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացման ճանապարհով. սա այլընտրանք չունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Դիլիջանում կայացած քարոզարշավի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այդ թվում պետք է նաեւ ոչ միայն ուղիղ պետական կառավարման ոլորտում գտնվող օղակներում կարգուկանոնի խնդիր դնենք, այլեւ ավելի լայն շրջանակով:

Այսօր Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է իսկական աղբանոցի։ Այդ դաշտը կարգավորելու համար մենք պետք է լրագրողական հանրությանը քաջալերենք, օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ՝ հենց լրագրողական համքարության կողմից: Այդ էթիկայի կանոնների պահպանման որոշակի մեխանիզմներ պետք է լինեն»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ էթիկայի կանոնները պետք է խստացվեն թե պետական պաշտոյաների, թե լրատվական դաշտի համար. «Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «քիլլերի» են նման, քան լրագրողի, և մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- ընդգծեց Փաշինյանը:

Դիտվել է 5673անգամ
Վերջին լուրեր