11 / Հունիս / 2021 : 15-08

Աստված դրախտավայր ստեղծելու իր բաժինը տվել է մեզ, մեր երկրում կաթ ու մեղր է հոսում. բայց կներեք, Աստված չի էդ կովին ու մեղվին պահելու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մենք պետք է ցույց տանք ապրելու մեր կամքը, էս հողին կառչած մնալու մեր կամքը, էս հողը, էս երկիրը դրախտավայր դարձնելու մեր կամքը, որովհետև Աստված դրախտավայր ստեղծելու իր բաժինը տվել է մեզ, հիմա մեզ մնում է, որ այն հատվածը, որը մարդը պետք է անի, մենք անենք: Այս մասին այսօր Բերդ քաղաքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Աստվածաշունչը Ավետյաց երկրի մասին խոսելիս ասում է՝ քեզ տալիս եմ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում, մենք մի երկրի ունենք, որտեղ կաթ ու մեղր է հոսում, բայց կներեք, Աստված չի էդ կովին ու մեղվին պահելու»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։
Դիտվել է 9182անգամ
Վերջին լուրեր