12 / Հունիս / 2021 : 10-42
«Բոլոր մտածող մարդիկ կիսագրագետ ղժղժանի թշնամիներն են, քանի որ ունակ են տեսնելու երկրի կործանումը»․ Ավետիք Իշխանյան
«ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
Այսպիսի գարշաընտրաշավ Հայաստանի ողջ պատմության մեջ չեմ հիշում։ Խոսքս վերաբերում է պաշտոնակատար կոչեցյալ հիստերիկ ղժղժանի քարոզարշավին․ հայհոյանքներ, սպառնալիքներ, ահաբեկումներ, գարշելի տեսարաններ։ Հայհոյում և սպառնում է բոլոր նրանց, ովքեր ունեն մասնագիտություն, իրենց բնագավառում հասել են հաջողությունների։ Հատկապես ատում է իրավաբաններին, ովքեր բացահայտում են ղժղժանի հանցագործ պատվերները։ Այո՛ բոլոր մտածող մարդիկ կիսագրագետ ղժղժանի թշնամիներն են, քանի որ ունակ են տեսնելու երկրի կործանումը բոլոր բնագավառներում։Պատկերացնում եմ, թե նա ինչպես է ատում նաև մեր դասականներին, հատկապես Հովհաննես Թումանյանին, ով ստեղծագործություններում գրել և ցավել է հենց այս ղժղժան տեսակի մասին։ Բայց, ամենակարևորն այն է, որ այս ամենից հետո, պարզորոշ երևում է, որ մենք պետություն, նորմալ հասարակություն չունենք։ Չունենք, քանի որ, ղժղժանի այս ելույթներից հետո, պետական կառույցները պետք է գործի անցնեին։ ԿԸՀ-ն պետք է չեղյալ հայտարարեր ՔՊ-ի մասնակցությունն ընտրություններին։
Դատախազությունը պետք է քրեական գործեր, այո՛ գործեր հարուցեր հայհոյանքների, սպառնալիքների, վարչական ռեսուրսի օգտագործման և բազում այլ հանցագործությունների համար։ Իրենց քաղաքակիրթ, արևմտյան արժեքներին հավատարիմ համարող գործիչները պետք է խստորեն քննադատեին, հայտարարություններ տարածեին այս ամենի մասին։ Իսկ իրականում, նրանք բացահայտ, կամ քողարկված պաշտպանում են երկիրը թշնամուն հանձնած, հազարավոր զոհերի և հարյուրավոր գերիների պատասխանատու ղժղժանին։ Անհնար է պատկերացնել, որ ցանկացած այլ երկրում, այն կլինի եվրոպական, ասիական, աֆրիկյան, ամերիկյան, ժողովրդավարական թե բռնապետական , հասարակությունը կհանդուրժեր նման երևույթ»։
Դիտվել է
6564անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...