12 / Հունիս / 2021 : 12-34

Սուրեն Պապիկյանը ու մարզպետը լայաղ չեն անում պատասխանել, ինչի համար են փող ստանում. Սևանցի կինը՝ Փաշինյանին

Սևանում հանդիպման վերջում մի կին մոտեցավ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ ցանկանում է հայտնել մի խնդրի մասին:

Նա նշեց, որ ամբողջ Սևանի կանաչապատ տարածքը վաճառվել է, վաճառվել է նաև սպորտդպրոցը, որը զոհված զինվորի անունով է:

Նիկոլ Փաշինյանի հարցին, թե իրենից ինչ է ուզում, տիկինն ասաց, որ իր ասածը վերաբերում է մարզպետ Գնել Սանոսյանին, ինչպես նաև նախարար Սուրեն Պապիկյանին. «Լայաղ չեն անում պատասխանել, ինչի՞ համար են իրենք փող ստանում»:

Փաշինյանն ասաց, որ պետք է դիմել իր օգնականին ու գնաց:

Դիտվել է 18635անգամ
Վերջին լուրեր