Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հունիս / 2021 : 20-51

Բաքուն 15 գերիներին Երևանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ակտիվ մասնակցությամբ

Վրաստանի կառավարությունը հայտնել է, որ Թբիլիսին ապագայում նույնպես պատրաստ է մասնակցել երկրների միջև հումանիտար հարցերի կարգավորմանը: Գրում է armeniasputnik.am-ը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ակտիվ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի կողմից ականապատ տարածքների քարտեզի դիմաց 15 հայ ռազմագերիներին Հայաստանին հանձնելու գործընթացին: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թբիլիսին ապագայում նույնպես պատրաստ է մասնակցել երկրների միջև հումանիտար հարցերի կարգավորմանը:

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի ակտիվ միջնորդությամբ ադրբեջանական կողմն ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացու: <... Վրաստանը ապագայում էլ պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել գործընկերներին և ակտիվորեն մասնակցել առաջին հերթին հումանիտար հարցերի լուծմանը», - նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին`լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են։



Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Դիտվել է 17533անգամ
Վերջին լուրեր